Թովմասյան․ ԱԺ ընդունած օրինագծին ծանոթ չեմ, ՍԴ-ն այն չի ստացել

Թովմասյան․ ԱԺ ընդունած օրինագծին ծանոթ չեմ, ՍԴ-ն այն չի ստացել

PanARMENIAN.Net - 2015-ի խմբագրության ՀՀ սահմանադրությամբ հստակ գրված է, թե ինչպես այն կարող է փոփոխվել, հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ ԱԺ-ի ընդունած օրինագծին ծանոթ չէ՝ ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել։ Ըստ նրա՝ որպես իրավաբան ամոթի զգացողություն ունի հունիսի 22-ին ԱԺ-ում ընդունված նախագծի համար։

Հարցին, թե արդյոք պատրաստավում է բողոքարկել այդ նախագիծը, Թովմասյանն ասել է, որ ՀՀ-ում այս դեպքում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք։

Թովմասյանն ասել է նաև, որ հարցը 2 կողմ ունի՝ իրավական և քաղաքական։

«Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող, իրավականի առումով կաշկանդված եմ, քանի որ այդ հարցերը կարող են քննվել ՍԴ-ում»,- ասել է նա։

Թովմասյանը նշել է նաև, որ իր ստորագրած ոչ մի որոշման համար ամաչելու բան չունի, և այսօր էլ կստորագրեր դրանք։ Նա առաջարկել է ցանկացած որոշում ներկայացնել լավագույն իրավաբանների կամ միջազգային փորաձգետների և համոզվել, որ որոշումների ուղղորդված լինելու մասին խոսակցությունները մերկապարանոց են։

Թովմասյանը նշել է նաև որ, սովորականի պես եկել է աշխատանքի և կշարունակի անել դա։

Հարցին, թե արդյոք տհաճ չէ աշխատել այն պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ ասում են, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, պետք է հեռանա, նա ասել է, որ իր համար նախկին՝ հին, նոր իշխանությունների ասածները հարյուրերոդական են։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։

ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---