Հուլիսի 2-ին Մոսկվա-Երևան հերթական չարտերը կիրականացվի

Հուլիսի 2-ին Մոսկվա-Երևան հերթական չարտերը կիրականացվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին), ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։ Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 27-ին (ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն), հունիսի 28-ին, 29-ին և 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ մոտ 200 քաղաքացի։ Միևնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը։

Ավիատոմսի արժեքը 13 հազար ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

«Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային վերջին թռիչքը տեղի է ունեցել հունիսի 26-ին։ Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ համաճարակի բռնկումից ի վեր ՀՀ ավելի քան 25,000 քաղաքացի է հերթագրվել ՌԴ-ից հայրենիք վերադառնալու համար։Նախորդ թռիչքը տեղի է ունոցել հունիսի 22-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---