27 հունվարի 2009 - 17:41 AMT
Այսօր Ցյուրիխում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասյօր Ցյուրիխում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, Ցյուրիխում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Երեւանում եւ Բաքվում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում: