Covid-19-ով 6 նոր դեպք՝ Արցախում․ Նոր օջախ կա

Covid-19-ով 6 նոր դեպք՝ Արցախում․ Նոր օջախ կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել։ Նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտում, որը կապակցված է Շուշիում հուլիսի 1-ին հաստատված դեպքի հետ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:

Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Արցախում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի 125 դեպք է գրանցվել, 101-ն արդեն ապաքինվել են։

Մեկուսացված է 70 անձ, փաստացի բուժվում է 24 քաղաքացի:

Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի