ՄԻՊ-ը պարզաբանում կպահանջի ոստիկանությունից՝ ԶԼՄ-ներում գործողությունների մասով![]() 4 հուլիսի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պատպանի աշխատակազմը՝ արձագանքելով ոստիկանության կողմից «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ այցելություններին, հայտարարել է, որ պարզաբանումներ կպահանջի կատարված գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ: Ոստիկանների այցի պատճառն այն էր, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները: Դրանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները և տեղեկացրել, որ դիմակ չկրելու հիմքով լրագրողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Ըստ ՄԻՊ-ին բողոք հասցեագրած լրատվամիջոցների՝ ոստիկանության գործողությունները չեն բխում Պարետի որոշման և օրենքի պահանջներից, ուստի նրանց հարուցած վարչական վարույթներն իրավաչափ չեն: Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Հեռուտատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը դիրքորոշում է հայտնել, թե եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ գոյություն չունի: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՌԱՀ նախագահի հրապարակային գրառումը՝ կապված նշված լրատվամիջոցներ ոստիկանության ծառայողների այցերի ու այդ լրատվամիջոցների հայտարարությունների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ նկարագրված հարցերը պարզելու ուղղությամբ: Հայաստանում բաց ու փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դարձել հունիսի 4-ից: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքներ՝ եթերում դիմակ կրելու պատճառով վարչական վարույթ հարուցելու մասին տեղեկացնելու համար։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ եթերի տաղավարում դիմակ կրելը պարտադիր չէ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |