Միրզոյանը Մատվիենկոյին և Վոլոդինին շնորհավորել է ՌԴ հանրաքվեի արդյունքների առթիվ![]() 4 հուլիսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել և շնորհավորել է հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ նաև ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի տվյալներով հաշվարկվել է Սահմանադրական բարեփոխումների քվեարկության 99․9% արդյունքները, կողմ է քվեարկել ընտրողների 77․93%-ը, դեմ՝ 21․26%-ը։ 2020-ի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ուղարկել Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, մարտին այն հաստատվել էր։ Ըստ որոշ փորձագետների՝ ՌԴ-ում այս փոփոխություններն արվում են ղեկավար Վլադիմիր Պուտինի իշխանության տարիները երկարացնելու համար։ Հուլիսի 1-ի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթերում ցուցադրել է ՌԴ-ում հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը մեկնաբանում էր Ռուսաստանում կայացած սահմանդրական հանրքվեն, խոսելով կեղծիքների մասին։ Արտախորհրդարանական ընդդիմությունը դա հակառուսական քայլ էր անվանել՝ նշելով, թե Նավալնին հայատյաց է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |