Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կպահպանեն ռազմավարական կարեւորությունը, հայտնել է Ալի Բաբաջանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կպահպանեն ռազմավարական կարեւորությունը, չնայած Թուրքիայի կողմից Իսրայելի հասցեին Գազայի հակամարտության ընթացքում հնչած կտրուկ քննադատությանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները ռազմավարական հարաբերություններ են»,- ասել է Բաբաջանը թուրքական NTV-Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դավոսից, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:



«Արաբական միջավայրում, որում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններ գրեթե չեն լինելու, տարածաշրջանում Իսրայելի գոյությունը հեշտ չի լինելու: Իսրայելցիները նույնպես հասկանում են դա»,- ասել է նա: Բաբաջանը հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը` ավելացնելով, որ հակամարտությունը կարող է լուծվել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումն արհամարելու ճանապարհով:



Վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը գրեթե ամեն օր կտրուկ քննադատության էր ենթարկում Իսրայելը Գազայի սեկտորում նրա «Ձուլած արճիճ» 22-օրյա գործողության ընթացքում: Նա նաեւ պահանջեց Իսրայելը հեռացնել ՄԱԿ-ից: Այդ հայտարարությունը Թուրքիային ՀԱՄԱՍ-ի կողմնակից դարձրեց, եւ լրջորեն անդրադարձավ Իսրայելի հետ հարաբերությունների վրա: Մուսուլմանական, բայց ոչ` արաբական Թուրքիան դարձավ Իսրայելի հիմնական տարածաշրջանային դաշնակիցը 1996թ.-ից, երբ նրա հետ երկու ռազմական համաձայնագիր կնքեց համագործակցության մասին` առաջ բերելով արաբական երկրների եւ Իրանի զայրույթն ու դժգոհությունը:



Բայց միեւնույն ժամանակ Թուրքիան սերտ հարաբերություններ էր պահպանում պաղեստինցիների հետ եւ օժանդակում պետականության նրանց գաղափարը: Իսրայելի քննադատությունը Անկարայի կողմից ավելի ինտենսիվ դարձավ «Արդարության եւ զարգացման» կուսակցության (AKP)` իշխանության գալուց հետո` 2002թ.:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---