Թրամփի ադմինիստրացիան մտածում է TikTok-ն արգելելու մասին

Թրամփի ադմինիստրացիան մտածում է TikTok-ն արգելելու մասին

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը լրջորեն մտածում է հեռախոսների վրա չինական ծրագրեր բեռնելու սահմանափակում մտցնելու մասին, սակայն վերջնական որոշում չունի։ Այս մասին Fox-ի հետ հարզազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Կարող եք բեռնել TikTok, եթե ձեզ չի անհագստացնում, որ ձեր անձնական տվյալները կհայտնվեն Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքում»,-ամերիկացիներին է դիմել պետքարտուղարը։

Հունիսի 30-ին Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը չինական 59 հեռախոսային ծրագիր էր արգելափակել երկրի տարածքում, այդ թվում՝ TikToк-ը։

Ըստ նախարարության՝ այդ ծրագրերի աշխատանքը վնասում է Հնդկաստանի սուվերենությանը և ամբողջականությանը։ TikTok-ն արձագանքել է իր հասցեին հնչող մեղադրանքներին և հավաստիացրել, որ երբեք չէին համաձայնի տրամադրել իր օգտատերերի տվյալները Պեկինին, հայտնում է BBC-ն։

Օրերս ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Հոնկոնգում՝ կապված այնտեղ Չինաստանի իշխանությունների ընդունած անվտանգության մասին նոր օրենքի հետ, որը հնարավորություն է տալիս ընկերություններից պահանջել անձնական տվյալներ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---