Նիժնի Նովգորոդից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում10 հուլիսի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը միջոցներ է ձեռնարկում Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանության մեկբանության մեջ։ Նշվում է, որ տեղում աշխատանքները համակարգվում են Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից: ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան աջակցություն: ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ընդգծվել է հայկական կողմի պատրաստակամությունը փաստաթղթերի ձևակերպման գործընթացի ավարտին ապահովել քաղաքացիների վերադարձը Մոսկվայից իրականացվող չարտերային չվերթներով։ Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքների համաձայն, նշված կենտրոններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց ծագման երկիր միայն համապատասխան միգրացիոն մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այս գործընթացի կազմակերպումը ժամանակավորապես հնարավոր չի եղել իրականացնել` պայմանավորված համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներով, այդ թվում՝ դեպի Հայաստան կանոնավոր չվերթների բացակայությամբ, ՌԴ տարբեր մարզերում սահմանված ինքնամեկուսացման ռեժիմով և այլ մարզերից դեպի Մոսկվա քաղաքացիների տեղափոխման հարցում առկա սահմանափակումներով, ինչպես նաև ՌԴ միգրացիոն մարմինների կողմից նշյալ գործառույթի իրականացման ժամանակավոր դադարեցմամբ։ Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր։ Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը՝ 21։00-ն)։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |