Անկարգություններ Հունաստանում՝ հավաքների սահմանափակման նախագծի պատճառով

Անկարգություններ Հունաստանում՝ հավաքների սահմանափակման նախագծի պատճառով

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանի շենքի առջև, Աթենքի կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել հանրահավաքների սահմանափակման մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Ոստիկանությունն արձագանքել է արցունքաբեր գազի կիրառմամբ, գրում է ՌԻԱ Նովոստին հունական հանրային ERT հեռուստաընկերության վրա հղումով։

Սինտագմա հրապարակի մոտ 150 հոգուց բաղկացած խումբը սկսել է պայթուցիկով շշեր, քարեր նետել իրավապահների ուղղությամբ։ Անկարգությունները տևել են մոտ 15 րոպե։

Քննարկվող օրինագծով, հավաքների կազմակերպիչները պարտավոր են ժամանակին իրազեկել իշխանություններին բաց տարածքում հանրային միջոցառման անցկացման մասին։ Հնարավոր է հավաքի արգելք «հանրային անվտանգության նկատառումներով» կամ եթե կա հավանականություն, որ դրա անցկացումն անհամաչափ կխախտի շրջանի սոցիալ-տնտեսական կյանքը։

Օրինագծով թույլատրվում է մի շարք դեպքերում ցրել հավաքը։ Սահմանափակումներ չեն նախատեսված մայիսի 1-ի և նոյեմբերի 17-ի հավաքների համար։

Նոյեմբերի 17-ին նշվում է 1973թ․ այդ օրը «սև գնդապետների» զորքերի կողմից ուսանողների ապստամբության ճնշման տարելիցը։

Ըստ կառավարության, հանրահավաքները խնդիրներ են ստեղծում քաղաքացիների համար, խանգարում են երթևեկությանը, առևտրին։ Ընդդիմությունը նշում է, որ ռազման խունտայի ժամանակներից ի վեր առաջին անգամ սահմանափակվում է հավաքների և հանրահավքների իրավունքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---