ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացվել է ևս 30 օրով13 հուլիսի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը։ Սա արտակարգ դրության ժամկետի 4-րդ երկարաձգումն է, երկարաձգումներ կատարվել են ապրիլի 13-ին, մայիսի 14-ին և հունիսի 12-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բացի արտակարգ դրության ռեժիմի երկարացումից այլ գործիքակազմ չկա, իսկ այն չերկարացնելու դեպքում հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։ Վարչապետի խոսքով՝ ստիպված են երկարացնել արտակարգ դրության ժամկետը, սակայն մշակվում է նոր օրինագիծ՝ անհրաժեշտ գործիքակազմը կիրառելով ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի պայմաններում։ Փոփոխություն է նախատեսվել ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևի հետ կապված․ այն կտրվի բանավոր, հասցեատիրոջ պահանջով կարող է նաև ներկայացվել գրավոր։ Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |