Հայկական ծագմամբ լիբանանցի լրագրողը դատարանի առաջ կկանգնի Էրդողանին վիրավորելու մեղադրանքով13 հուլիսի 2020 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագմամբ լիբանանից հեռուստալրագրող Նշան Տեր-Հարությունյանը կկանգնի դատարանի առաջ` Բեյրութում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով, փոխանցում է The Arab Weekly-ն։ Տեր-Հարությունյանի նկատմամբ դատական գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին։ Նա մեղադրվում է Al Jadeed հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման եթերում իր հայտարարությունների համար։ Եթերի ժամանակ նրան զանգահարել է մի լիբանանցի ու մեղադրել Տեր-Հարությունյանին ռասիզմի մեջ այն պատճառով, որ լրագրողն անվանել էր Էրդողանին «չարիք»։ Զանգահարողը Տեր-Հարությունյանի որդուն կոչել է «փախստականի զավակ»՝ ակնարկելով նրա հայկական ծագումը։ Դրան ի պատասխան՝ լրագրողը վրդովվել է ու իր դիրքորոշումն արտահայտել։ «Եթե դուք համարում եք ինձ փախստական, ապա ես ավելի լիբանանցի եմ, քան դուք։ Եվ ես հպարտ եմ իմ երկրով՝ Լիբանանով, ավելի շատ, քան դուք»,- հայտարարել է Տեր-Հարությունյանը։ Ավելի ուշ Թուրքիայի դեսպանատունը բողոքի ցույց է կազմակերպել Al Jadeed հեռուստաալիքի շենքի մոտ՝ պահանջելով Տեր-Հարությունյանից ներողություն խնդրել Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար։ Ըստ աղբյուրի՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անգամ Լիբանանը, որտեղ չկա Թուրքիայի ռազմական ներկայությունը կամ չունի ընդհանուր սահմաններ Թուրքիայի հետ, «չունի իմունիտետ Անկարայի միջամտության դեպքում»։ 2020-ի հունիսին ևս Տեր-Հարությունյանը հայտնվել է թուրք ծայրահեղականների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ իր հաղորդման ժամանակ քննարկել էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |