ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն ԱԳՆ է կանչվել․ Պատճառը սահմանային լարման մասին հայտարարությունն է

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն ԱԳՆ է կանչվել․ Պատճառը սահմանային լարման մասին հայտարարությունն է

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, նրան ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, փոխանցում են Հայաստանի ԱԳՆ-ից։

Քոչարյանը դեսպանին ներկայացրել է ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին խորը մտահոգություն էր հայտնել ու նշել, որ իրենք կողմնակից են հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնվելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության վրա»։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։

Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---