ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ25 հուլիսի 2002 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է ամրապնդել «պատմականորեն ձեւավորված դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդունելով Կրեմլում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հավատարմագրերը: Ըստ Պուտինի, խոսքը գնում է քաղաքական երկխոսության զարգացման, երկկողմ տնտեսական կապերի, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում, եւ այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցներում համագործակցության ամրապնդման մասին: Ռուսաստանի նախագահը ուշադրություն է դարձրել տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների դրական զարգացմանը: Նրա խոսքերով, «լավ բազա է ստեղծվում հեռանկարում տնտեսական շփումների ընդլայնման համար»: «Ռուսաստանում համոզված են, որ նման մոտեցումը լիովին համապատասխանում է մեր երկրների եւ ժողովուրդների շահերին եւ իսկապես կնպաստի Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |