Աֆեյանի Moderna-ն հաջող ավարտել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը15 հուլիսի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած Covid-19-ի դեմ պատվաստանյութը փորձարկումների վաղ փուլում կարողացել է իմունիտետ ձևավորել բոլոր կամավորների մոտ: Այս մասին հայտնում է New England Journal of Medicine ամսագիրը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ հակամարմիններ ձևավորվում են առաջին դեղաչափից, սակայն 4 շաբաթ անց կարիք է եղել երկրորդ դեղաչափի, ինչից հետո պատվաստանյութը 45 կամավորի մոտ էլ բարձրացրել է հակամարմինների մակարդակը՝ ձևավորելով իմունիտետ։ Կամավորները եղել են 18-ից 55 տարեկան։ Նրանց ներարկել են պատվաստանյութի երեք տարբեր դեղաչափ՝ 25, 100, և 25 միկրոգրամ։ Հուլիսի 27-ից սկսվելու է փորձարկումների երկրորդ փուլը, որին ներգրավված է 30,000 մարդ։ Associated Press-ը գրում է, որ պատվաստանյութից կողմնակի լուրջ ազդեցություն չի եղել։ Մի մասի մոտ գրիպանման ռեակցիա է առաջացել, ունեցել են հոգնածություն, գլխացավ և ջերմություն։ Ամենից բարձր դեղաչափ ստացած մասնակիցների մոտ ռեակցիաներն ավելի արտահայտիչ են եղել։ Դրանք ժամանակավոր են և ներարկումից մեկ օր հետո անցնում են։ Նշվում է նաև, որ դա նոր երևույթ չէ և ուղեկցում է պատվաստանյութերին։ Ակնկալվում է, որ պատվաստանյութի փորձարկումների վերջնական պատասխանը կլինի 2021-ի սկզբին։ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ անձամբ բանակցում է Moderna-ի հետ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |