ՀՖՖ նախկին ղեկավարի ընկերության ու ֆեդերացիայի միջև կեղծ պայմանագրերով 120․7 մլն դրամ է հափշտակվել16 հուլիսի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր, արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 120․7 մլն դրամ, հայտնում են ոստիկանությունից։ 2002-2018 թվականներին ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն է եղել։ Ոստիկանությունից հայտնում են, որ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Ըստ պայմանագրի՝ սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար ընկերությանը փոխանցվել է 178․8 մլն դրամից ավելի գումար, սակայն ծառայությունները մատուցվել են թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չեն մատուցվել։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |