Հուլիսի 12-ից հակառակորդի կրակից տուժել է 41 շինություն16 հուլիսի 2020 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ից սկսած հակառակորդի կրակից տուժել է 4 ենթակառուցվածք, տրանսպորտային 4 միջոց, 2 ընտանի կենդանի, 41 շինություն։ Վերջիններից 29-ը վնասվել էր մինչև հուլիսի 16-ը, հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Նախնական ուսումնասիրությամբ արձանագրեցինք, որ երկու շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է կարողանանք վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության»,- նշել է Տավուշի մարզպետը։ Չոբանյանը հայտնել է, որ հուլիսի 16-ին ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Վնասված շինությունները վաղվանից կվերականգնվեն, իսկ եթե հնարավոր չլինի վերականգնել կոնկրետ տունը, ապա նորը կկառուցվի։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի մայրաքաղաքի միջոցներով: Հուլիս 16-ի գիշերվանից ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի սահմանապահ գյուղերի հրետակոծումը, ինչպես նաև անօդաչու սարքերով թիրախավորել է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը։ Վնասվել է Այգեպար գյուղի մանկապարտեզը, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծը։ Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |