Փաշինյան․ Հրադադարի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ է պետք

Փաշինյան․ Հրադադարի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ է պետք

PanARMENIAN.Net - Պետք է դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և ստեղծել դրա պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին։

Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի»,- նշել է վարչապետը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---