ՔԿ․ Երեխայի առուվաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու

ՔԿ․ Երեխայի առուվաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու

PanARMENIAN.Net - Արտաշատում երեխայի առուվաճառքի դեպքով հարուցվել է քրգործ՝ ՔՕ 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Արարատի մարզի բնակչուհին, լինելով 8 ամսական հղի, հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ և օժանդակությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհու հետ` $2000-ով երեխայի վաճառքի վերաբերյալ:

Դրա համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն և բուժաշխատողներին՝ ՔՕ 38-168-րդ հոդվածի 1-ին մասով (38-րդ հոդվածը՝ «հանցակիցների տեսակները»)։ Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---