2009թ. աշնանը France Telecom-ը կսկսի գործել Հայաստանում

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունցարի 30-ին հանդիպել է France Telecom ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդի հետ: Հանրահայտ «Օրանժ» բրենդի թիվ մեկ տարածողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հանդիպման ու անձամբ ծանոթանալու հնարավորության համար եւ ներկայացրել իր ընկերության կարճաժակետ ու երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի տնտեսությունում` խոստանալով լինել արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ: ՀՀ նախագահը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա` նշելով, որ ցանկացած պետության համար պատիվ է ունենալ France Telecom-ի նման գործընկեր: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերության մուտքը կապի ոլորտ լավ հիմք կարող է դառնալ տնտեսության այլ բնագավառներում եւս ծավալվելու համար:



Դիդիե Լոմբարդն իր հերթին նշել է, որ արդեն այս տարվա աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցելու հայաստանցիներին` խոստանալով բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ եւ փոխշահավետ լուծումեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---