Կորոնավիրուսի 24 նոր դեպք՝ Վրաստանում

Կորոնավիրուսի 24 նոր դեպք՝ Վրաստանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 1073-ի, հատնում են այդ երկրում վարակի տարածումը կանխարգելող կենտրոնից։ Մայիսի 31-ից հետո սա Վրաստանում մեկ օրվա կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշն է։

Այն ժամանակ վարակակիրների թիվը 26 է եղել։

Հուլիսի 22-ի դրությամբ առողջացել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 907-ի։

Երկրում վիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 16 հոգի։

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն ունեցող երկրներից է։ Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ՝ այդտեղ տասնյակ անգամով ավելի քիչ են վարակակիրները։

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի։ Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ Թուրքիայում 221,000-ից ավելի վարակի դեպք է գրանցվել, Իրանում՝ 278,000-ից ավելի, Ադրբեջանում վարակակիրների թիվն անցնում է 28,000-ից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---