150 մլրդ դրամից ավելի կուտակային կենսաթոշակային միջոցներ՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթում»

150 մլրդ դրամից ավելի կուտակային կենսաթոշակային միջոցներ՝  «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթում»

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջոցների հանրագումարը հասել է մոտ 154 մլրդ դրամի։

Նշված միջոցներից մոտ 126 մլրդ-ը զուտ դրամական մուտքերն են, իսկ 28 մլրդ-ը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է, կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ Կայուն եկամտային, Պահպանողական և Հավասարակշռված:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---