Անվճար թեյ ու սուրճ EasyPay-ից՝ հերթերում սպասողներին![]() 23 հուլիսի 2020 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ЕasyPay ընկերության ներկայացուցիչները մի քանի օր է՝ սառը սուրճ և թեյ են հյուրասիրում բանկերի դիմաց սպասող մարդկանց։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ բանկերի ներսի հերթերը տեղափոխվել են դուրս, և մարդիկ 39-41 աստիճան շոգի պայմաններում ժամերով սպասում են՝ չունենալով անգամ սառը ջուր խմելու հնարավորություն։ «Դու հերթի մեջ չես» գրությամբ շապիկներով մասնակիցները, բացի հյուրասիրությունից նաև բացատրում են մարդկանց, որ հերթերում չսպասելու համար հարկավոր է ընդամենը օգտվել EasyWallet էլեկտրոնային դրամապանակից և կատարել բոլոր ֆինանասական գործարքները տանը, աշխատանքի վայրում կամ ցանկացած այլ հարմար տեղ։ «Ստացվում է ընտրության հարց է՝ կանգնել հերթում, թե օգտվել արդեն մեծ ճանաչում և օգտագործում վայելող հավելվածից, - ասում են ակցիայի ներկայացուցիչները։ EasyPay-ի և EasyWallet-ի մասին ավելին կարելի է իմանալ ընկերության կայքում։ EasyPay-ը Հայաստանում առաջատար վճարահաշվարկային ընկերություն է։ Այն շուկայում ներկայանում է երկու հիմնական պրոդուկտներով՝ EasyPay տերմինալներով և EasyWallet հավելվածով, որն առկա է Google Play-ում և App Store-ում: Թե՛ տերմինալներով, և թե՛ EasyWallet հավելվածով կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ և վճարել 400-ից ավելի ծառայությունների դիմաց՝ կոմունալ վճարումներ, բջջային լիցքավորում, վարկերի մարում և այլն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |