ՌԴ-ում ազգամիջյան խաղաղության հարցով Լավրովը հանդիպել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին24 հուլիսի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում։ ՌԴ ԱԳՆ-ից փոխանցում են, որ Լավրովը հանդիպել է «Կիևսկայա պլոշադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովին և «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանին։ Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Հանդիպմանը նաև կարևորվել է հայ և ադրբեջանական համայնքների կառուցողական ներդրումների անհրաժեշտությունը` Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծման գործում: Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։ Սահմանային բախումներին զուգահեռ Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մոսկվայում հատկապես սրվել են տեղի հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները։ Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերը ծեծկռտուքի էին վերածվել ադրբեջանական սադրանքներից հետո։ Մոսկվայի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում արգելվել էր հայկական մրգերի վաճառքը։ Հուլիսի 23-ի գիշերը ադրբեջանցիները Մոսկվայում խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենայի վրա, ոտքերով հարվածել, ծեծել վարորդին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |