ՌԴ-ում ՀՀ դեսպանի խնդրանքը հայերին՝ չպատասխանել սադրանքներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանի խնդրանքը հայերին՝ չպատասխանել սադրանքներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խնդրում է երկրում ապրող հայրենակիցներին չտրվել որևէ սադրանքի, հանգստյան օրերին լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ և հայերին ներկայացնել որպես թշնամանք սերմանող ազգ։

Հուլիսի 25-ի գիշերը Facebook-ում հրապարակված տեսաուղերձում նա նշել է, որ իրավիճակն ինչ-որ առումով պայթյունավտանգ է և վտանգավոր, սակայն վերահսկելի, դրա համար անհրաժեշտ է չտրվել սադրանքների:

«Մեկ անգամ ևս թախանձագին խնդրում եմ այս պահին, այս օրերին պահպանել հանգստություն, պահպանել կապը մեզ հետ, համայնքային կառույցներ հետ»,- նշել է նա։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Հաջորդ օրը նրանք հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Իր հերթին, Հայերի միությունը կոչ է արել լինել աչալուրջ, պահպանել զսպվածություն և ողջախոհություն, չտրվել սադրանքների։ Արտակարգ իրավիճակների դեպքում կապվել ՌՀՄ թեժ գիծ՝ 8-925-304-59-71 համարներով կամ իրավապահ մարմինների հետ։

Կարդացեք նաև՝ «ՌԴ ուժայինները հայ համայնքին խոստացել են խիստ պատժել ադրբեջանցիների հետ բախումների մեղավորներին»

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---