Վրաստանում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հային

Վրաստանում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հային

PanARMENIAN.Net - Վրաստանի Սադախլո քաղաքում ադրբեջանցիները խմբով հարձակվել են ազգությամբ հայի վրա, ծեծել նրան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Aliq Media-ի լագրող Նորայր Գասպարյանը, փոխանցում է Jnews.am-ը։

«Սադախլոում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հայի, ապա թաքնվել դեպքի վայրից։ Միջադեպը տեղի է ունեցել տարածքային ոստիկանության կետի մոտ»,-նշել է լրագրողը։

Ըստ Գասպարյանի՝ դրսից կան մարդիկ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը։

Հուլիսի 12-ից 16-ի հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո աշխարհի մի շարք երկրներոմ սրվել են հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները։ Մասնավորապես՝ Լոնդոնում ու Լոս Անջելեսում բախումներ էին տեղի ունեցել հավաքների ժամանակ։ Մոսկվայում բախումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան երկու կողմից էլ։ Ավելի վաղ այնտեղ ադրբեջանցիները հարձակվել էին միայնակ քայլող հայերի, հայկական պետհամաանիշով մեքենաների վրա։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը կոչ էր արել չտրվել ադրբեջանցիների սադրանքներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---