Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է հաստատվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:

Ապաքինվել է ևս 5 պացիենտ։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Այսպիսով կորոնավիրուսով վարակի դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 215-ի, 153 հոգի արդեն հաղթահարել են հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում՝ 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է արվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 4774 փորձանմուշի հետազոտություն:

Համաճարակի բռնկումից ի վեր Արցախում մահվան 1 դեպք է գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---