ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ25 հուլիսի 2002 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի անլուծելիությունը կայանում է նրանում, որ հակամարտող կողմերը բավարար կամք չունեն փոխզիջման գնալու համար: Այդ մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, 2001 թվականին Քի-Ուեսթի բանակցությունների ժամանակ կողմերը թեեւ մոտ էին համաձայնության, սակայն «չգնացին մինչեւ վերջ, մինչդեռ հիմնախնդրի վերջնական լուծման համար երկու կողմերից պահանջվում է առավել ճկնություն»: Դիվանագետը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող ստիպել կողմերին հասնել խաղաղության, որի հետ նրանք համաձայն չեն: «Դրա համար երկու երկրների նախագահներին անհրաժեշտ է հասնել այնպիսի խաղաղության, որը երկու կողմերն էլ կընդունեն որպես վերջնական»,- ընդգծել է Ռ. Պերինան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |