Արցախում կարգելվեն ինտերնետ շահումով խաղերը

Արցախում կարգելվեն ինտերնետ շահումով խաղերը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Արցախի տարածքում արգելվելու է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը: Այս մասին Facebook-ում հայտնել է ինքը Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նման ծառայությունների հասանելիությունը համացանցի միջոցով արգելափակվելու է, և անհրաժեշտ է պայքարել արգելքի շրջանցման հնարավորություների դեմ։

«Մենք պետք է պայքարենք այդ արատավոր երևույթի դեմ, քանի որ այն երջանկություն չի բերում մեզ, եթե անգամ շահում ես», - ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---