Ստեփանակերտում նոր թաղամաս են հիմնել

Ստեփանակերտում նոր թաղամաս են հիմնել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նոր թաղամասի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը

«Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022-ին: Ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Նա իր ելույթում նշել է, որ բնակարանների վաճառքից ստացված շահույթը տրամադրելու է Արցախում բարեգործական տարբեր նախագծերի իրականացմանը: Կապալառու ընկերությունն է «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն:

Արցախի նախագահը եղել է Ստեփանակերտի տարբեր շինհարթակներում: Թումանյան փողոցի վրա կառուցվող 158 բնակարանանոց թաղամասը և նույն փողոցի վրա գտնվող բազմահարկ 108 բնակարանանոց շենքը, ըստ կապալառու «Քարավան» ՍՊ ընկերության պատասխանատուների, շահագործման կհանձնվեն 2021-ի աշնանը:

«Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ կողմից կառուցվող նոր թաղամասում 2022-ին նախատեսված է շահագործման հանձնել 120 բնակարան: Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ընկերության կողմից պատվիրված նոր՝ 180 բնակարանանոց շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերին: Կապալառու ընկերության ղեկավարի հավաստմամբ՝ թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2023-ին և, ընդհանուր առմամբ, կունենա 300 բնակարան:

Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում օրեր անց մեկնարկելու է 287 բնակարանանոց նոր թաղամասի շինարարությունը: Թաղամասի շահագործման հանձնման ժամկետ է սահմանված 2022թ․:

Տիգրան Մեծի և Մեսրոպ Մաշտոցի փողոցների հարևանությամբ գտնվող մոտ 5 հեկտար տարածքում սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ մեկնարկել են Ստեփանակերտի ամենամեծ բազմաբնակարան թաղամասի շինարարական աշխատանքները:

Ծրագրով նախատեսված է կառուցել մի քանի հազար բնակարան, որոնք այդ ուղղությամբ իրականացվող լրացուցիչ նախագծերի հետ հիմնականում լուծելու են Ստեփանակերտում առկա բնակարանային խնդիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---