Apple-ը 10 տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի՝ ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը

Apple-ը 10 տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի՝ ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 100 ամենաթանկ ապրանքանիշերի ամենամյա վարկանիշը: Արդեն 10-րդ տարին անընդմեջ այն գլխավորում է Apple-ը, փոխանցում է «Դոժդը»։

Առաջին 5 հորիզոնականը զբաղեցնում են այն ընկերությունները, որոնք նախորդ տարի ևս լավագույն հնգյակում էին․ ցանկը $241․2 մլրդ-ով գլխավորում է Apple-ը, ընկերությանը հաջորդում է Google-ը ($207․5 մլրդ), Microsoft-ը ($162․9), Amazon-ը ($135․4) և Facebook-ը ($70․3)։

Ամենաթանկ ապրանքանիշերի լավագույն տասնայկում են հայտնվել նաև Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը և McDonald’s-ը: 2020-ին այս ցանկից դուրս են եկել Phillips, Hewlett Packard Enterprise և Kellogg’s ապրանքանիշերը, ավելացել՝ Nintendo-ն, Hennessy-ն, Burger King-ը և AXA-ն։

Վարկանիշային աղյուսակում ընդգրկված բրենդերի ընդհանուր արժեքը 2․33-ից 2․54 տրլն դոլարի միջակայքում է։ Ընկերությունների կեսից ավելին ԱՄՆ-ում են, կան նաև գերմանական՝ 10, ֆրանսիական՝ 9, ճապոնական 6 և շվեյցարական 5 ընկերություն։

Forbes-ն ամենաթանկ ընկերությունների վարկանիշային ցանկը կազմելիս ուսումնասիրել է միջազգային 500 ապրանքնաիշ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---