Հուլիսին նորածնի վաճառքի 3-րդ դեպքն է բացահայտվել․ Այս անգամ $1500-ով են գնել

Հուլիսին նորածնի վաճառքի 3-րդ դեպքն է բացահայտվել․ Այս անգամ $1500-ով են գնել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը նորածին երեխայի վաճառքի հերթական դեպքն է բացահայտել։ Ըստ ստացված տեղեկությունների` Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է 1500 դոլարով գնել։

Պարզվել է, որ տղամարդը ընդհանուր ծանոթի միջոցով համաձայնության է եկել Արարատի մարզում բնակվող մի կնոջ հետ, որը հուլիսի 9-ին ծննդաբերել է։

Ծննդաբերությունից հետո նրանք կեղծ տեղեկություններ են ներկայացրել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդի քաղաքի գրասենյակ, ինչի հիման վրա երեխային տրվել է կենսաբանական հայր չհանդիսացող տղամարդու ազգանունը։ Պարզվել է նաև, որ տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ հետագայում էլի փող կտա։

Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

Ավելի վաղ հուլիսին Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում 37-ամյա մի տղամարդու հետ պայմանավորվել էր ծննդաբերությունից հետո երեխային գումարի դիմաց հանձնել նրան, կինը ստացել էր 350,000 դրամ, հանձնել նորածնին, ապա փոշմանել և հետ վերցրել երեխային։

Ավելի վաղ ոստիկանությունից երեխայի վաճառքի ևս մեկ դեպքի մասին էին հայտնել։ Արտաշատում կինը փորձել էր 50,000 դրամով վաճառել էր իր նորածին երեխային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---