Երևան-Մինվոդի չվերթով ՌԴ է վերադարձել 98 քաղաքացի

Երևան-Մինվոդի չվերթով ՌԴ է վերադարձել 98 քաղաքացի

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Երևան-Մինվոդի չվերթով Ռուսաստան է վերադարձել այդ երկրի 98 քաղաքացի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Տեղեկություն ստանալով հայ քաղաքացիների համար Երևան-Մինվոդի արտահանման չվերթի կազմակերպման մասին՝ դեսպանատունն օգտագործել է հնարավորությունը ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Անհրաժեշտ համաձայնեցում է կատարվել ՌԴ տարածաշրջանային իշխանությունների, ինչպես նաև ՌԴ կառավարությանը կից Օպերատիվ շտաբի հետ»,- ասվում է գրառման մեջ։

Ընդհանուր առմամբ, համակարգված աշխատանքի արդյունքում ՀՀ-ից Ռուսաստան է տեղափոխվել 3284 մարդ։ Ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքը շարունակվում է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---