Կորոնավիրուսով հիվանդացածների մոտ լսողության հետ կապված խնդիրներ են գտել 1 օգոստոսի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Մանչեսթերի համալսարանի գիտնականները լսողության հետ կապված խնդիրներ են հայտնաբերել կորոնավիրուսով հիվանդացածների մոտ։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական հանդեսում։ Փորձագետները հետևել են կորոնավիրուսով վարակված 121 հիվանդի վիճակին, նրանցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին։ Խնդիրներն առաջացել են հիվանդանոցից դուրս գրվելուց 2 ամիս անց, գրում է Lenta.ru-ն։ Մասնագետները նշել են, որ մյուս վիրուսները, օրինակ, կարմրուկը, մենինգիտը, էպիդեմիկ պարոտիտը, նույնպես կարող են լսողության վատթարացման պատճառ դառնալ։ Նշվում է, որ դա կարող է կապված լինել լսողական նեվրոպատիայի հետ, որի դեպքում խախտվում է ազդանշանի փոխանցումը ուղեղ լսողական նյարդով։ Սակայն գիտնականները կարծում են, որ կորոնավիրսուվ վարակվածների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաև սթրեսն ու վարակի դեմ ընդունած դեղամիջոցերը։ Ավելի վաղ դոկտոր Էմիլի Հոլմսը Շվեդիայի Ուպսալայի համալսարանից զգուշացրել էր, որ կորոնավիրուսի պանդեմիան ազդում է մարդկանց հոգեկան առողջության վրա։ Ըստ նրա, հոգեբանակan ազդեցությանը հատկապես ենթակա են տարեցներն ու երեխաները, իսկ քանի որ մարմինն ու հոգեկանը սերտորեն կապակցված են, բժիշկները պետք է աշխատեն բուժման Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |