Երեւանում տեղի կունենան բռնցքամարտի միջազգային ընկերական հանդիպումներ

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, 2009թ.-ի փետրվարի 16-18-ը Երեւանի Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կանցկացվի բռնցքամարտի Ռուսաստանի, Ղազախսատանի, Վրաստանի եւ Հայաստանի պատանեկան հավաքական թիմերի միջազգային ընկերական հանդիպում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, նմանատիպ հանդիպում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Սա լինելու է թիմային մրցում, եւ մրցումների արդյունքներով որոշվելու է, թե որ երկրի հավաքական թիմն է ընկերական հանդիպման հաղթող ճանաչվում: Մրցումների գլխավոր մրցավարն է ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը: 2009թ-ի մայիսի 23-30-ը Մարզահամերգային համալիրում կանցկացվի նաեւ բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան փետրվարի 16-18-ը կայանալիք միջազգային ընկերական հանդիպումը կարեւորում է նաեւ նրանով, որ աշխարհի առաջնությունից առաջ կարող ենք գնահատել մեր պատանի բռնցքամարտիկների հնարավորություններն ու պատրաստվածությունը:



Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականն արդեն սկսել է պատրաստվել աշխարհի առաջնությանը` հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ: Հունվարի 14-28-ը Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան Ծաղկաձորում մեծահասկաների եւ պատանիների համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել:



Մինչդեռ, 2009թ-ի փետրվարի 23-27-ը Երեւանում կանցակցվի Բռնցքամարտի ՀՀ երիտասարդների, իսկ մարտի 1-7-ը` պատանիների առաջնությունը, որից հետո արդեն կորոշվի համապատասխանաբար Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակից հավաքական թիմերի կազմերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---