Լիբանանում ցույցերի ֆոնին 2 նախարար է հրաժարական տվել10 օգոստոսի 2020 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում հզոր պայթյունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին 2 նախարար հրաժարական է տվել՝ տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը և շրջակա միջավայրի և վարչական զարգացման նախարար Դամիանոս Քաթթարը։ Վերջինս հայտարարել է, որ «անպտուղ կառավարությունը» բազմաթիվ ձախողումներ է ունեցել և այժմ ինքը հույսը դնում է երիտասարդության վրա, գրում է Deustche Welle-ն։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 10-ին կառաջարկի կառավարությանն արտահերթ ընտրություններ անկացնել։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին, ըստ կառավարական NNA հեռուստաալիքի՝ հայտարարել է, որ օգոստոսի 13-ին արտահերթ նիստ է գումարելու, որտեղ կառավարությունը պետք է հաշվետու լինի երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած «հանցագործության» համար։ Օգոստոի 9-ին խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները քարեր և ճայթուկներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահներն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել։ Օգոստոսի 8-ի ցույցերի ժամանակ ևս բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև։ Որոշ նախարարություններ պաշարվել էին ցուցարարների կողմից։ Լիբանանի Կարմիր խաչը հայտարարել էր 238 տուժածի մասին, որից 63-ը հոսպիտալացվել է։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |