Սևանից ձկների ապօրինի արդյունահանման և արտահանման սխեմա է բացահայտվել10 օգոստոսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ԱԱԾ-ն բացահայտել է մի խումբ անձանց կողմից Սևանից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ-ից ապօրինի արտահանման դեպքեր: Անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ., առանց համապատասխան թույլտվության Սևանից ապօրինի արդյունահանելով 12,200 կգ «Սևանի սիգ» տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքում գործող ՊՈԱԿ-ի սառնարաններում: Բացի այդ, անհայտ անձինք 2019-2020 թթ., առանց թույլտվության Սևանից ապօրինի արդյունահանելով 46,689 կգ սիգ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկն իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի Նոր Արտամետ համայնքի սառնարանային տնտեսությունում: Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Մոտ երկու տասնյակ խուզարկության արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մի շարք համայնքներում գործող սառնարաններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127,171 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկներ: Քրգործով 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: ԱԱԾ-ն կանխել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում մոտ 4.2 տոննա «Սևանի սիգ» տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» ձկան պահածոներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |