Թուրքիան ցուցադրում է իր անկարողությունը՝ առերեսվելու անցյալին![]() 12 օգոստոսի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան՝ խուսափելով առերեսվել իր անցյալին և ուրիշներին կոչ անելով «պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել», շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալին: Խոսնակի խոսքով՝ Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել: Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920-ի օգոստոսի 10-ին։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի։ Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու այդ երկրի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում: Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալին առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր՝ զարմանալի չէ, որ դասերի փոխարեն պատմությունից թշնամանք քաղող հայերը դիմում են այս փաստաթղթին, թեև անցել է մեկ դար։ Թուրքիան Հայաստանին մեղադրել էր ազգայնական քաղաքականություն վարելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |