Լորիս Ճգնավորյանը` Books for Peace Awards 2020-ի դափնեկիր

Լորիս Ճգնավորյանը` Books for Peace Awards 2020-ի դափնեկիր

PanARMENIAN.Net - Իրանահայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը դարձել է Books for Peace Awards 2020 մրցանակի դափնեկիր։ Այս մասին տեղեկացնում է Тehrantimes.com կայքը։

Մրցանակաբաշխությունը կայանալու է Հռոմում սեպտեմբերի 12-ին:

Books for Peace Awards 2020 միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 2017 թվականից։ Մրցանակը տրվում է արվեստի միջոցով խաղաղությանը նպաստելու համար։

Ճգնավորյանը կարանտինի ընթացքում երաժշտություն է գրել նաև կորոնավիրուսի համաճարակի մասին։ 12 րոպեանոց ստեղծագործությունը 3 մաս ունի՝ «Գրոհ», «Մահ» և «Կյանք»։ Երաժշտությունը կոչվում է Corona:

Երաժիշտը ծնվել է 1937թ. հոկտեմբերի 13-ին, Իրանի Բորուջերդ քաղաքում։ Նա հեղինակել է ավելի քան 70 ստեղծագործություն, ներառյալ «Աղավնու վանքը» (1961թ.), «Ռոստամ և Զոհրաբ» (1962-64թթ), «Փարդիս և Փարիսա» (1972թ.) օպերաները, «Ֆանտաստիկ» (1958-61թթ), «Սիմորգ» (1975թ.), «Օթելլո» (1984թ.) բալետները, օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն և այլն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---