Հայրապետյանն առաջարկում է երիտասարդացնել մանկավարժության ոլորտը

Հայրապետյանն առաջարկում է երիտասարդացնել մանկավարժության ոլորտը

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց։ Այնուհետև մանկավարժական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար թույլատրել պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական հաստատությունում՝ մանկավարժի որակավորում ստանալու պայմանով:

Ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ առաջարկը միտված է մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը:

Նա նաև առաջարկում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով:

Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով։ Նրանք ստանալու են հնարավորություն՝ ընտրելու այլ ուսհաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա, և կուտակել դրանց համար համապատասխան կրեդիտները, որոնք իրենց հիմնական կրթական հաստատությունը կճանաչի:

Մեկ այլ առաջարկն է կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրի սկզբունքը, երբ սովորողները երկու կամ ավել ուսհաստատությունների աշակերտ են: Նպատակն անկախ աշակերտի բնակության վայրից որակյալ կրթություն ստանալու հնարավորությունն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---