Հայկական արտադրության նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվում20 օգոստոսի 2020 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության նոր հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է փորձարկվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը։ Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ»,- ասվում է գրառման մեջ։ Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել։ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությունից կադրեր էր հրապարակել։ Հուլիսի 29-ին ԲՏԱ նախարարը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկվել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։ Ավելի վաղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայ ինժեներները սկսել են բարելավել հայկական ԱԹՍ-ները։ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ հայկական արտադրության առաջին հարվածային ԱԹՍ-ը փորձարկվել էր մարտական պայմաններում հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |