Լիբանանահայերին աջակցելու համար դրամահավաք է սկսվում

Լիբանանահայերին աջակցելու համար դրամահավաք է սկսվում

PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիր։ Դրամահավաք կիրականացվի, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ ծրագրում, կարող են փոխանցումներ կատարել Ամերիաբանկում բացված հետևյալ նպատակային հաշվեհամարներին՝ իբրև փոխանցման նպատակ պարտադիր նշելով «Նվիրատվություն «Օգնիր եղբորդ -Լիբանան» ծրագրին»։

Փոխանցումներ կարելի է կատարել մինչև սեպտեմբերի 1-ը հետևյալ հաշվեհամարներին․

1570066450530200-AMD, 1570066450530201-USD INTERMEDIARY CITIBANK NA, NEW YORK, SWIFT (BIC) CITIUS33, BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN SWIFT (BIC) ARMIAM22, beneficiary’s name - YERKIR FOUNDATION

Հարցերի դեպքում կարելի է կապվել +374-93-56-85-06:

Նշվում է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, Լիբանանի հայ համայնքն այսօր դժվարին ժամանակներ է ապրում:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին: Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։

ՀՀ կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից հայրենադարձվողներին։ Մինչ այդ ՀՀ-ն 3 ինքնաթիռով օգնություն էր ուղարկել Բեյրութ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---