ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանն առաջարկվում է միավորել՝ ստեղծելով Գերագույն դատարան

ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանն առաջարկվում է միավորել՝ ստեղծելով Գերագույն դատարան

PanARMENIAN.Net - Առաջարկվում է, որ յուրաքանչյուր դատարան լիազորված լինի իր վարույթում քննվող գործի շրջանակում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել: Այս մասին Facebook-ում գրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Նա ներկայացրել է որոշ կետեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակից:

Առաջարկվում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորվել մեկ ատյանի մեջ։

«Մոդելի մանրամասները խորապես դեռ չեն քննարկվել։ Ստեղծվելիք դատարանը երևի կկոչվի «Գերագույն»: Դեռևս հստակ չէ նաև այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները»,- նշել է նա:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի փետրվարին։ Հանձնաժողովի՝ հասարակական հիմունքներով աշխատող անդաները մինչև սեպտեմբերի 1-ը պետք է մշակեն Սահմանադրության փոփոխությունների նախագիծ։

Սահմանադրության այս փոփոխությունները կապ չունեն ապրիլի 5-ին նախատեսված և կորոնավիրուսի պատճառով չկայացած հանրաքվեի դրվող հարցի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---