«Իմ քայլը» հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ![]() 22 օգոստոսի 2020 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն օգոստոսի 22-ին հանդիպել է Էդգար Շաթիրյանի հետ, որը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն՝ կառավարության առաջարկով: Շաթիրյանը իրավական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։ Օգոստոսի 17-ին «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո Վահրամ Ավետիսյանը հրաժարվել էր ՍԴ դատավորի թեկնածությունից։ Նա նշել էր, որ պատգամավորների՝ ՍԴ մասին պատկերացումները չեն համընկել և որոշ դեպքերում անընդունելի են եղել իր համար։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և մյուս դատավորների լիազորությունների դադարեցում։ ՀՀ նախագահը հրաժարվել էր ստորագրել օրենքի նախագիծը, նրա փոխարեն ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |