«Ստեփան Գիշյան» հիմնադրամը հասարակական 5 ծրագիր կֆինանսավորի24 օգոստոսի 2020 - 16:47 AMT PanARMENIAN.Net - 2015-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 2020-ին Հիմնադրամը մրցութային կարգով ընտրել է հասարակության համար հեռանկարային 5 ծրագիր: 2017-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Իրականացված ծրագրերի արդյունքներից օգտվում է ավելի քան 2000 շահառու, ստեղծվել է մոտ երկու տասնյակ աշխատատեղ: «Մեզ համար կարևոր է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդլայնումը: Ցանկանում ենք, որ տարիներ անց, երբ հետհայացք գցենք մեր անցած ուղուն, տեսնենք, որ հիմնադրամի շնորհիվ հասարակության համար կարևոր և հեռանկարային բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանի ամբողջ տարածքում: Մեր առջև խնդիր ենք դրել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք արդի են այսօր և արդի կլինեն տարիներ անց: Շարունակելու ենք իրականացնել դրամաշնորհային մրցույթներ և կյանքի կոչել հիմնադրամի նպատակները»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Գիշյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015-ին` ԱԿԲԱ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |