Խաղատները փակ են․ Խաղացողները վիրտուալ դաշտ են տեղափոխվել

Խաղատները փակ են․ Խաղացողները վիրտուալ դաշտ են տեղափոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանում թեև մարտի կեսերից խաղատները փակ են, վիճակախաղերից օգտվողների քանակը չի նվազում: Կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ նրանք անցել են ինտերնետ տոտալիզատորների։ Այս մասին պարզ է դառնում Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները համադրելիս։

Մարտի 16-ից սկսած Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված դեռևս փակ են խաղատները, թույլատրված է միայն «վիրտուալ մոլախաղերի հետ կապված գործունեությունը»։

Հունվար-հունիս ամիսներին «խաղատների գործունեություն, «դրամական շահումով խաղային ավտոմատների», «վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» ծառայությունների ծավալները կազմել են 218,415.3 մլն դրամ, որից 110,682.7 մլն-ը՝ առաջին եռամսյակում։

Իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում շահումով խաղերի ոլորտի ծավալները կազմել են 211,565․0 մլն դրամ, որից 101 369.6 մլն-ը՝ առաջին եռամսյակում։

Վիճակագրությունից երևում է, որ խաղատների փակ լինելը չի ազդել շահումով խաղերի սպառման վրա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---