ԿԳՄՍ նախարարը համապետական ծնողական ժողով է հրավիրում25 օգոստոսի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին՝ ժամը 20:00-ին, համապետական ծնողական ժողով է հրավիրում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- ասվում է գրառման մեջ։ ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուս.հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է բոլորի համար: Դպրոցներում դասերը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կգնան ամսի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ: Նախատեսվում է, որ աշակերտները դասերին պետք է դիմակ կրեն, դասամիջոցի դուրս չեն գալու, գրատախտակի մոտ չեն կանչվելու։ Կան նաև մի շարք այլ սահմանափակումներ, ինչը հարցեր է առաջացրել հանրության շրջանում։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում դասերը կանցկացվեն 20 աշակերտից ոչ ավելի դասարաններում։ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանը կբաժանվի 2 մասի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |