Ծառուկյանի ընկերությունը գնել է բելառուսական «Բրեստսկոյե պիվոն»

Ծառուկյանի ընկերությունը գնել է բելառուսական «Բրեստսկոյե պիվոն»

PanARMENIAN.Net - «Մուլտի Թրեյդ Գրուպ» ընկերությունը գնել է բելառուսական«Բրեստսկոյե պիվո» (Брестское пиво) ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, հայտնել է ընկերության հակաճգնաժամային կառավարիչ Դիմիտրի Պոլիվկոն, փոխանցում է «Երեկոյան Բրեստ» թերթը:

«Մուլտի Թրեյդ Գրուպը» «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս է կազմում, պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։

Ակնկալվում է, որ «Բրեստսկոյե պիվո» ընկերության զարգացմամբ կզբաղվի բուլղարական «ԲԿ-Գորնա Բանյա» (БК-Горна Баня) ընկերությունը, որը նույնպես «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս է :

Այն ևս 2009-ից պատկանում է «Մուլտի Գրուպին», Բուլղարիայում շշալցված հանքային և սեղանի ջրերի, գազավորված ըմպելիքների և մրգային հյութերի առաջատար արտադրողներից է:

2012-ից Մինսկում գործում է «Հայկական Ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվում է «Մուլտի Գրուպի» կազմի մեջ մտնող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանում («Նոյ» ապրանքանիշ) արտադրված կոնյակի շշալցմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---