Առաջարկ. ԼՂՀ ԳԽ 1-ին նախագահին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհել

Առաջարկ. ԼՂՀ ԳԽ 1-ին նախագահին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի հերոսի կոչում շնորհել։ Այդ մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Մկրտչյանին հետմահու Արցախի բարձրագույն պետական կոչում շնորհելու հարցը ներկայացվել է նախագահին առընթեր պետպարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանը։

«Պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ եմ ունեցել խոսելու ապրիլի 14-ին՝ քվեարկության գնալուց առաջ: Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- ասվում է գրառման մեջ։

1992-ի հունվարի 9-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, ով հունվարի 10-ին արդեն ստանձնեց ԳԽ նախագահի պարտականությունները: Նա մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գյուղերի ազատագրման կռիվներին: Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր:

Մկրտչյանը զոհվել 1992-ի ապրիլի 14-ին՝ չպարզված հանգամանքներում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչն առնվազն տարօրինակ է զենքին լավ տիրապետող մարդու համար: Հադրութում մինչ օրս համարում են, որ Մկրտչյանը զոհվել է դավադիր գնդակից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---