Օգոստոսի 30-ին ՀՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է եղել

Օգոստոսի 30-ին ՀՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է եղել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին տեղական ժամանակով 22:07-ին (Գրինվիչի ժամանակով 18:07-ին) 2.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Աշոցք գյուղից 8 կմ դեպի հարավ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Օջախը եղել է 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Սարապատ խոշորացված համայնքի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին երկրաշարժ էր գրանցվել նաև Եղեգնաձորից 20 կմ հյուսիս-արևմուտք՝ 2.8 մագնիտուդով: Օջախը եղել է 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի Հորս գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---